Օկուպացված շուրջ 200 ք/կմ տարածքը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԶորակոչը շարունակում է մնալ մեր երկրի, պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը, ու մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի:
Ես կարծում եմ՝ պիտի որոշակի լյուստրացիայի ենթարկենք՝ այս հանգամանքից ելնելով, մեր շրջապատին, ու առաջին հերթին նաև դիմել եմ ՀՀ վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատի զավակները հրաժարվեն Հայաստանին քաղաքացիությունից: Այդ երևույթը կա, ցավալի ցուցանիշներ կարող ենք արձանագրել, բայց պիտի մենք բարոյական հենքի վրա ինքներս մեզ հետ առերեսվենք, ու այս՝ ինձ համար բավականին վատ տենդենցի դեմը վերջապես առնենք:
Նոր չէ այս երևույթը: Չգիտեմ՝ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց նա: