Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

 
 
Նոյեմբերի 12-ին, ժամը 20:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են «Kia» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․  «Kia» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ 
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Է. Մ.-ն (ծնված 2001 թ․), Կ. Ա.-ն (ծնված 1983 թ․) և Լ. Մ.-ն (ծնված 1997 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։38-ին, մարվել՝ 20։41-ին։ Այրվել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասսայե դետալները։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։