Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի առարկությունները (տեսանյութ)

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը։

Հիշեցնենք՝ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջինիս կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ. 2023թ. ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրել է Դատարանի իրավազորության վերաբերյալ իր նախնական առարկությունները, ինչի արդյունքում Դատարանի կանոնների համաձայն գործի ըստ էության քննությունը կասեցվել է մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի վճռի կայացումը. 2023թ. օգոստոսի 21-ին՝ Դատարանի կողմից սահմանված ժամկետում, Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը. 2024թ. ապրիլի 15-19 կայացել են Դատարանի իրավազորության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ հրապարակային լսումները:

Դատարանը մերժեց Ադրբեջանի առարկությունները։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո Դատարանը կհրապարակի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը: