Բացել լրահոսը Փակել լրահոսը
465555351_1102817541850030_6607205628027452450_n
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․

Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումն՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ օրակարգի հարստացման, համագործակցության խորացման հետագա հեռանկարները։ Ոլորտային համագործակցության խթանման նպատակով առանձնանշվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները։
 
ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Սա իմ երրորդ այցն է Շվեդիա, բայց առաջինը երկկողմ ձևաչափով։ Շնորհակալ եմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների համար՝ միտված մեր երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների ու հետաքրքրությունների վրա։ Համոզված եմ, որ համատեղ ակտիվ ջանքերով կարող ենք լավագույնս իրացնել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հետ մեր գործընկերության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, առևտրի, գործարար կապերի, մարդկանց միջև շփումների հետագա խթանման նպատակով։»
 
Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլին, արձանագրված ձեռքբերումներին և նոր հավակնոտ օրակարգի հետագա զարգացման հնարավորություններին:
 
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյաննը վերահաստատել ընդգծել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանմանապահովման միջոցով։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջևհետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատման գործընթացում արձանագրված համաձայնությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
 
Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», որի կյանքի կոչումը, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով արդյունավետորեն կավելացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը։