Գյուղատնտեսությունը կստանա ամենածանր հարվածը, երկրորդը տեքստիլն է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սահմանի բացումից Գյուղատնտեսությունը և գյուղմթերքի վերամշակումը կստանան ամենածանր հարվածը, երկրորդը տեքստիլն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։
Պատգամավորը հավելում է, որ այդ ոլորտներերում միգուցե հավելյալ արժեքն այնքան էլ մեծ չէ, ինչպես դա կա ՏՏ ոլորտում։ Այնուամենայնիվ, երկուսն է էլ ունեն խոշոր սոցիալական բաղադրիչ՝ շահառուների թիվն է անհամեմատ մեծ․ «Այսինքն, դու պետք աջակցես քո տնտեսությանը։ Թուրքիան մինչև 30 տոկոս սուբսիդավորում է իր գյուղատնտեսությունը»։
Անդրադառնալով 2025թ․ գլխավոր ֆինանսական փաստաթղթին, որն արդեն քննարկվում է Ազգային ժողովում, Արթուր Խաչատրյանն գտնում է, որ այն պարտքով ապրելու բյուջե է և չի մեծացնում տնտեսության դիմակայունությունը։
«Գիտե՞ք, թե հաջորդ տարի որքան է լինելու պարտքի սպասարկման գումարը։ 350 մլրդ դրամ։ Առաջիկա տարիներին պարտքի սպասարկման գումարը բյուջեի երրորդ խոշոր ծախսն է լինելու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։