Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Բուլղարիայի նախագահը տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հույս է հայտնել (տեսանյութ)

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Բուլղարիայի նախագահի հանդիպումը Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները:

Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, որ տեղի ունեցող քննարկումների արդյունքում հնարավոր կլինի պայմանագրի նախագծի բոլոր կետերի շուրջ հասնել համաձայնության և արդյունքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, դրա նպատակներին ու սկզբունքներին:

Ռումեն Ռադևը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Բուլղարիայի նախագահը նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հույս է հայտնել և ողջունել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության նախաձեռնողական քայլերը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ: