A
A
Զովունի գյուղի բնակչի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով
Աջակցիր «Ա1+»-ինԿոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 5-ին, ժամը 21.20-ին, Ջրվեժ գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մեքենան: Զովունի գյուղի բնակիչ 30-ամյա վարորդը ապօրինի կերպով զենք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: