Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Բարերար Կարեն Վարդանյանը 119 մլն. դրամ աջակցություն է տրամադրել ռազմամարզական 2 վարժարաններին (տեսանյութ)

Ռազմական ոլորտի ապագա մասնագետները մարզվելու լայն հնարավորություններ կունենան: «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանն ու «Արամ Մանուկյան»-ի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանը համալրվել են ժամանակակից մարզագույքով, նորոգվել են մարզադահլիճները, անցկացվել է ջեռուցման համակարգ:

Ռազմամարզական հաստատությունների համար ձեռք է բերվել նաև 3 ավտոբուս՝ սաների տեղափոխումը տնից կրթական հաստատություն և հակառակ ուղղությամբ հարմարավետ կազմակերպելու համար:

Ծրագիրն իրականացվել է բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորման շնորհիվ: Ընդհանուր բյուջեն կազմել է 119 մլն դրամ: