Բացել լրահոսը Փակել լրահոսը
ka-npatak-hrahrel-hay-vracakan-n306877-1
A A
Քաղաքականություն

Վրաստանի նախագահը կիսվել էր մի գրառումով, որում Լոռին համարվում է պատմական Վրաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան էջում կիսվել էր վրացական զբոսաշրջային կազմակերպության գովազդային հրապարակմամբ:

Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է.
«Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք հավերժական, առեղծվածային և մեծ Վրաստանը»։

Հրապարակման մեջ ներկայացված են  եղել Ախթալայի, Հաղպատի, Սանահինի, Օձունի վանքերը:

Սակայն ժամեր անց կազմակերպությունն իր էջից հեռացրել է աղմկահարույց հրապարակումը։