Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 3-ը նոյեմբերի. Վարչապետ է դառնում սպանված Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը (տեսանյութ)

1997-ի նոյեմբերի 3-ին կյանքի 48-րդ տարում մահանում է Հանրապետական կուսակցության հիմնադիր, պատգամավոր Աշոտ Նավասարդյանը: Ազգային Ժողովում այդ օրվա աշխատանքներն սկսում են` նրա հիշատակը հարգելով: Ի դեպ, նույն օրը առաջին անգամ պատգամավորի կարգավիճակով խորհրդարան էր եկել Վանո Սիրադեղյանը: Նույն օրը խորհրդարանը փոփոխություններ է անում Սահմանադրական դատարանի մասին օրենքում: Պատգամավոր Դավիթ Շահնազարյանն ասում է, որ օրենքը գործում է արդեն մեկ տարի, սակայն ամենեւին չի արդարացնում իրեն: Նա առաջարկում է, որ ՍԴ անդամը չմասնակցի քաղաքական, կուսակցական եւ որեւէ օրինաստեղծ աշխատանքի: Նրան հասկացնում են, որ պետք է սպասի օրենքի երկրորդ ընթերցմանը:

1998-ի նոյեմբերի 3-ին առեւտրի եւ արդյունաբերության նախարարության փողերով Հայաստանում է ռուսական «Ճանապարհորդների ակումբ» հանրահայտ հաղորդման հեղինակ Յուրի Սենկեւիչը: Վերջինիս մտքով էլ չի անցնում, թե Հայաստանում իր հետ ինչ հույսեր են կապում տուրիզմի զարգացմանը խթանելու առումով: Նա ցնցված է ընդունելությունից։

1999-ի նոյեմբերի 3-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության վարչապետ է նշանակվում հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Նրա թեկնածությունն առաջարկել են «Միասնություն» խմբակցությունն ու «Կայունություն» խումբը:

2000-ի նոյեմբերի 3-ին Երեւանի մանկավարժական համալսարան է այցելու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, որպեսզի հասկանա նախորդ օրվա հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանին քննադատած Վահան Բաբայանին: Վերջինս խուսափում է որեւէ բան ասել: Նա ընդհանրապես հակված չէր որեւէ շփման, ավելին, շփոթված էր: Նախորդ օրը պարոն Բաբայանը ուսանողներին առաջնորդել էր կառավարության շենք եւ պահանջում էր վճարել իրենց կրթաթոշակները։

Նոյեմբերի 3-ին Ռոբերտ Քոչարյանի մասին իր նախորդ օրվա խոսքերն այլեւս չպնդող Վահան Բաբայանին օգնության է գալիս իր բուհի դասախոսը։

Կանայք 2000-ի նոյեմբերի 3-ին 5-րդ օրն է նաստացույցի են ի պաշտպանություն խոսքի ազատության: Նախորդ օրը նրանք անցել են նաեւ հացադուլի եւ պահանջում են ազատ արձակել մի քանի օր առաջ անօրինական երթի համար ձերբակալված ռուս գործարար Արկադի Վարդանյանին 2001-ի այս օրը կրթության եւ գիտության նախարար է նշանակվում երկու տարի առաջ նույն պաշտոնից ազատված դաշնակցական Լեւոն Մկրտչյանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առանձնապես ցանկություն չունի նրան ներկայացնելու։

2003-ի նոյեմբերի 3-ին Գալուստ Սահակյանի հանրապետական որդին Աջափնյակի թաղապետի ընտրություններում պարտվում է գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանին: Հանրապետական պատգամավորները հայտարարում են, որ չեն հաշտվի պարտության մտքի հետ եւ արդյունքները կվիճարկեն դատարանում: 2005-ի նոյեմբերի 3-ին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ուսանողության հետ եւ հայտարարում, որ աշխարհը փուլ չի գա, եթե իր նախաձեռնությունը տապալվի: «Տեր եմ լինելու եւ «Այո»-ին եւ «Ոչ»-ին»,-ասում է նա:

2010-ի այս օրը Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ եթե ՀԱԿ-ը լավ աշխատի, 2012-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքներով կմտնի խորհրդարան : Իսկ Հանրապետականին հաջորդ խորհրդարանում Սահակյանը կանխատեսում է բացարձակ մեծամասնություն: Ընդդիմադիր մի հասարակական կազմակերպություն նկատում է, որ հենց դրա համար էլ ՀՀԿ-ն արդեն սկսել է քարոզարշավը. «Ցանկացած քաղաքական ուժ մարդ, եթե ուզում ա ռեյտինգը բարձրացնի, մի երկու բան պետք է հանրապետականին ասի»:

2012-ի նոյեմբերի 2-ին մի խումբ մարդիկ Սերժ Սարգսյանի հայտնությանը սպասում են հենց վերջինիս առանձնատան մոտ։ Նրանք Արամի փողոցի բնակիչներն են, որոնց տներն 8 տարի առաջ արդեն հանրային կարիքների անվան տակ հողին են հավասարեցվել: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը նրանց խոստացել էր մի բան անել։