Բացել լրահոսը Փակել լրահոսը
465170084_3321904527948633_699347510874182644_n
A A
Հասարակություն

Գլոբալ տաքացումը Ռուսաստանից կղզի է «գողացել»

Ֆրանց Իոսիֆի Երկիր արշիպելագում Մեսյացև կղզին ամբողջությամբ հալվել է, հայտնում է Ռուսական աշխարհագրական ընկերությունը։ Հետազոտողները վերահսկել են կղզին 2020-2022 թվականներին: Այժմ կղզին ամբողջովին հալվել է։
 
2015 թվականին կղզու տարածքը հասել է 53 հեկտարի, իսկ 📉2024 թվականի օգոստոսին մնացել է միայն երեքը։ Կղզին վերջնականապես անհետացել է մեկ ամիս անց։ Նշվում է, որ դրա պատճառը գլոբալ տաքացումն է եղել։
 
Կղզու անհետացումը կպահանջի նավիգացիոն քարտեզների ճշգրտումներ, գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։