Բացել լրահոսը Փակել լրահոսը
64ac49dc-9c00-46ad-8c3d-d67cbccdad2c
A A
Մշակույթ

Գունեղ «Շարունակություն» (տեսանյութ)

Երևանյան աշնան գույներին այսօր մի երանգ էլ ավելացավ, որի հեղինակը գեղանկարիչ Տիգրան Ավագն է: Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյան սրահում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը։ Թե որերորդն իր 70-ամյա կենսագրությունում՝ ինքն էլ չի հիշում: Կարևորը նրան հիշող ու գնահատողներն են շատ։

Սկզբում քանդակագործ-ռեստավրատորի, հետո Մոսկվայի ժողարվեստների համալսարանն ավարտած գեղանկարչի գունեղ աշխատանքները չէին կարող մնալ ստվերում, գնահատվեցին թե հանրապետական ու միութենական ցուցահանդեսներում, թե արտասահմանում:

Հեռուստատեսությունը նրան գրավեց ու աշխատանքի անցավ նկարչական բաժնում, հեռուսատաթատրոնների նկարչական ձևավորումներն էր անում, միաժամանակ մասնակցում նկարահանումներին։

Կարճ ժամանակում տիրապետելով մոնտաժողի աշխատանքին, սկսեց ֆիլմեր մոնտաժել՝ ներդնելով նկարչի իր շնորհքն ու առանձնահատկությունները, գունային, ստվերային խաղերը: Ասես միմյանց լրացնում էին նկարիչն ու մոնտաժողը, արդյունքում այսօր հեռուստատեսության ոսկե ֆոնդում պահվող ժապավեններ, փաստագրական, վավերագրական ֆիլմեր: Ի՞նչ է նկարում Տիգրան Ավագը, ո՞րն է ասելիքը, միտքը: Իհարկե Հայրենիքը, նրա պատմության, ավանդույթների, մեծերի ու նաև իր հոգում պահած, խոսքերով չարտահայտվող դրվագները, հեքիաթի նմանվող գունեղ պատմությունները՝ ներառված շրջանակներում։ Այստեղ բարությունն ու գեղեցիկն է, ներկան ու ապագան․․․ Տիգրան Ավագի ներաշխարհը՝ իր կտավներում: