Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ucom-ը գործարկել է 5G ցանցն առաջին ինը քաղաքներում

Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման առաջին փուլի ավարտի մասին, որով նոր ցանցը գործում է ինը քաղաքներում՝ Ապարանում, Արթիկում, Չարենցավանում, Դիլիջանում, Գյումրիում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում և Ծաղկաձորում։

5G-ի գործարկումը նոր փուլ է Ucom-ի մարզային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրում, որի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն և հուսալի կապ ընկերության բաժանորդների համար։

5G տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ իրականացնել տվյալների փոխանակումը։

«5G ցանցի գործարկումը մեզ համար մեծ քայլ է դեպի թվային նոր իրականություն, որն առանցքային է մեր ընկերության տեսլականի համար։ Մեր նպատակն է բաժանորդներին ապահովել լավագույն թվային փորձառությունը՝ էլ ավելի արագ ինտերնետով, ինֆորմացիայի էլ ավելի մեծ ծավալների հետ աշխատելու հնարավորությամբ։ Մենք հասկանում ենք, որ 5G-ն պարզապես արագ ինտերնետ չէ. այն կարևոր շարժիչ ուժ է, որը նորարարության ու տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կբացի Հայաստանում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր արագ ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով:  Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung  սմարթֆոններում ևս։

Նշենք որ, Ucom-ը ընդլայնելու է իր 5G ծածկույթը՝ պարբերաբար տեղեկացնելով նոր նախագծերի մասին և հասանելի դարձնելով այս ժամանակակից կապը ավելի լայն հանրության համար։ Ավելի մանրամասն տեղեկություններ նոր սերնդի ցանցի մասին կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

Ավելին՝ www.ucom.am կայքում։