«Բալասանյան դաշինք»-ի ընտրական ցուցակում այժմ 1 հոգի է մնացել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախօրեին բավարարել է «Բալասանյան դաշինք»-ի ընտրացուցակում ընդգրկված, սակայն դեռ մանդատ չստացած ավագանու անդամի 5 թեկնածուի ինքնաբացարկի դիմումները․ ավագանու գործող անդամներից բացի, ընտրական ցուցակներում 6 հոգի էին, ըստ այդ ինքնաբացարկից հետո ընտրական ցուցակում մնում է 1-ը: Վերջինս երկրում չէ,- նշում է թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:
Նշենք, որ ինքանաբացարկ ներկայացրածների թվում է նաև այժմ տնային կալանքում գտնվող, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Լրագրողների հետ զրույցում Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ ինչ վերաբերում է «Բալասանյան դաշինք»-ի գործող ավագանու անդամների մանադատները վայր դնելուն, նման դիմումներ չեն ստացել, չնայած քաղաքում կայծակնային արագությամբ տարածված լուրերի՝ դաշինքը լուռ է։