Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վրաստան
A A
Քաղաքականություն

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները (տեսանյութ)

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Առավոտյան ժամը 8։00-ին երկրի քաղաքացիների համար բացվել է 3048 տեղամաս։

Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 18 կուսակցություններից։ Վրաստանի խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրողների առնվազն 5 տոկոսը։ Թե ինչպես են մանդատները բաշխվելու ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների միջև, հայտնի կդառնա այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները՝ քննարկելով բոլոր բողոքները և սպասելով, որ դատարանները ուսումնասիրեն դիտորդների բողոքները, եթե այդպիսիք կան։

Նշվում է, որ ընտրական գործընթացը վերահսկում են ավելի քան 1700 դիտորդներ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ավելի քան 23 հազար դիտորդներ 111 տեղական կազմակերպություններից։

Ստորեւ՝ Վրաստանի անկախ մեդիաների հեռարձակումները՝ օրվա հետ կապված․