Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրդեհի ահազանգ Հրազդան քաղաքում
A A
Պաշտոնական

Հրդեհի ահազանգ Հրազդան քաղաքում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկին հարակից չբնակեցված տանը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։28-ին, մարվել՝ 07։48-ին։ Այրվել են տունը (մոտ 300 քմ) և նկուղը՝ մասամբ։