Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Clipboard01
A A
Պաշտոնական

ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհի․կան տուժածներ

 Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2002 թ․) և «Honda» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Ա․-ն, Ս․ Գ․-ն և ևս մեկ տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Honda» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։