Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։

Հայ մարզուհուն պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը՝ հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։