Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Պարգևատրման հանդիսավոր արարողություն Քրեակատարողական ծառայությունում

Հոկտեմբերի 19-ը Քրեակատարողական ծառայողի օրն է. պարգևատրման հանդիսավոր արարողություն Քրեակատարողական ծառայությունում

 

Հոկտեմբերի 19-ին՝ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար Քրեակատարողական ծառայության մի շարք ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են «Մեդալով պարգևատրում», «Կրծքանշանով պարգևատրում», «Հուշանվերով պարգևատրում», «Դրամական պարգևատրում» և «Շնորհակալակության հայտարարում» խրախուսանքի տեսակները:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը: Հակիրճ ներկայացնելով Ծառայության համակարգի մեկդարյա պատմության հիշարժան էջերը՝ Ծառայության պետը շեշտադրել է համակարգի ներկայիս վիճակը, առանձնահատկություններն ու անելիքները: «….Այսօր մեր ծառայությունը կայացած կառույց է, որը շարունակելով ինքնակատարելագործվել, քայլ առ քայլ հաղթահարելով առկա խոչընդոտները, հետևողական ամրացնում է իր ուրույն ու արժանի տեղը պետական համակարգում և հասարակության շրջանում։ Երբեմն այն համարժեք գնահատականի չի արժանանում, սակայն մենք ինքներս քաջ գիտակցում ենք, թե ամենօրյա ինչ դժվարությունների միջով է անցնում թե՛ համակարգը և թե՛ մեզնից յուրաքանչյուրը։ Լիահույս եմ, որ վաղ թե ուշ մեր համակարգի տքնաջան և դժվարություններով լեցուն աշխատանքն ըստ արժանվույն գնահատվելու է բոլորի կողմից»,-նշել է Ծառայության պետը։

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին Քրեակատարողական ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ՝ Ամբակում Գրիգորյանը մաղթել է առողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղություն և արժանապատիվ ծառայություն՝ ի բարօրություն հասարակության և Հայաստանի Հանրապետության, այնուհետև հանձնել պարգևները աշխատակիցներին: