A
A
Դեբեդը հունն ամբողջությամբ փոխել ու հիմա հոսում է նախկին այգիների տարածքով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳառնիկ Կիրակոսյանի՝ Դեբեդից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կառուցված տունը ջրհեղեղից հետո գետի կենտրոնում է հայտնվել: Բաղրամյան խճուղու, կամ ինչպես տեղացիներն են ասում, « Աքորու ջաղացներ » կոչվող տարածքի բոլոր 6 առանձնատները մայիսյան ջրհեղեղեից հետո դատարկ են: Միայն Դեբեդի սակավաջուր ժամանակ է հնարավոր մուտք գործել պարոն Գառնիկի տուն, հայտնում է Անկյուն+3-ը։
Դեբեդը հունն ամբողջությամբ փոխել ու հիմա հոսում է նախկին այգիների տարածքով ու սեփական տների կողքով,իսկ Կիրակոսյանների դեպքում՝ տան երկու կողքով: Ջրհեղեղի գիշերը ամուսինները տունը ջրով ծածկելուց րոպեներ առաջ են հասցրել դուրս գալ՝ կապից ազատելով իրենց շներին, մյուս բոլոր կենդանիներին գետը քշել-տարել է: