A
A
ՀՀ բանկերը 2024թ. 9 ամիսների ընթացքում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ բանկերը 2024թ. 9 ամիսների ընթացքում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ։
Մասնավորապես՝ համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 260 մլրդ դրամով (17․6%-ով)` կազմելով 1 739 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ շուրջ 959 մլրդ դրամով (10.4%-ով)՝ կազմելով 10 144 մլրդ դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են շուրջ 727 մլրդ դրամով (14․5%-ով)՝ կազմելով 5 758 մլրդ դրամ։ Պարտավորությունները հաճախորդների նկատմամբ ավելացել են շուրջ 398 մլրդ դրամով (7․2%-ով)` կազմելով 5 914 մլրդ դրամ։
2024թ․-ի 9 ամիսների ընթացքում բանկային համակարգն ապահովել է շուրջ 268 մլրդ դրամի շահույթ։
Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայություն