Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեկն արտագաղթել է խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով․ Փաշինյանը՝ արտագաղթի պատկերացումների մասին (տեսանյութ)

Արտագաղթի երևույթը Երրորդ հանրապետության մեջ ամենամեծ պրոբլեմն է, թո՛ւյլ տվեք ասել, որ այդ երևույթը բավարար չափով, ինչքան էլ զավեշտալի թվա, ուսումնասիրված չէ: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին:

«Այցերի ընթացքում Եվրոպական հյուրանոցում, երբ սուրճ կամ թեյ ես պատվիրում մեկ էլ գալիս է ինչ-որ մի մատուցող ու սկսում է հայաստանյան հայերենով շփվել: Բնականաբար, հարց է ծագում, բա ինչի՞ ես արտագաղթել, Երևանում հյուրանոցում մատուցողի տեղ չկա՞ աշխատելու, որ եկել ես այստեղ ես աշխատում:

Պարզվում է, որ մեկն արտագաղթել է  իր սանրվածքի պատճառով, մեկն արտագաղթել է իր ականջին օղ կախելու պատճառով, մեկն արտագաղթել է այն պատճառով որ խաշ չի սիրում, մյուսը, որ քաբաբ չի սիրում: Այս թեմաների հետ, որ չառնչվեք, այդպես էլ չենք հասկանալու արտագաղթ երևույթը: Մենք չունենք պատկերացում արտագաղթի մասին»,- ասաց Փաշինյանը: