Բացել լրահոսը Փակել լրահոսը
62274_b
A A
Պաշտոնական

Ղազախստանի և Հայաստանի նախագահները մասնակցել են են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը (տեսանյութ)

Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կալիբեկ Կուանիշբաևի անվան Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր: