Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայկ մարության
A A
Պաշտոնական

Քաղաքին անվերջ սեր խոստովանելուց ու գովերգելուց զատ, նրան պետք է խնամել․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեւանը եւ երեւանցին արժանի են լավագույնին։
 
Մեր փառապանծ քաղաքը, որն իր բացառիկ ջերմությամբ ու հավերժ երիտասարդական ոգով գերում է բոլորին, այսօր մի քիչ անխնամ տեսք ունի, մի քիչ ջղային է անընդհատ խցանումներից, մաքուր օդի պակասից, մի քիչ հոգնած՝ անընդհատ աղմուկից։
 
Մեր գեղեցիկ քաղաքին անվերջ սեր խոստովանելուց ու գովերգելուց զատ, նրան պետք է խնամել, նրա խնդիրների մասին պետք է խոսել ու պրոֆեսիոնալ լուծումներ գտնել ամեն օր։
 
Հենց սա կլինի մեր քաղաքի հանդեպ սիրո ամենավառ ապացույցը։
 
Տոնդ շնորհավո՜ր, Երեւան, մենք հետդ ենք ու հետդ կլինենք։ Ամեն ինչ լավ կլինի»։