Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ դեսպանություն
A A
Պաշտոնական

Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք բարգավաճել, զարգանալ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ուղերձը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շնորհավորում է երևանցիներին Քաղաքի օրվա կապակցությամբ:

«Հին ավանդույթներն ու ժամանակակիցությունը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք բարգավաճել, զարգանալ, շարունակել ուրախացնել յուրահատուկ ճարտարապետությամբ և անսահման հյուրընկալությամբ, ինչպես նաև զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ»,- ասված է գրառման մեջ: