Բացել լրահոսը Փակել լրահոսը
62140_b
A A
Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի երկերի վերահրատարակության շնորհանդեսին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մահթումկուլի Ֆրագիի անվան Թուրքմենստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների համալսարանում մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակի առթիվ բանաստեղծի երկերի վերահրատարակության շնորհանդեսին։

Միջոցառման ընթացքում Հանրապետության նախագահը հանդես է եկել նաև ծրագրային դասախոսությամբ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ընդհանուր նկարագրին, ինչպես նաև համալսարանականներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։