Բացել լրահոսը Փակել լրահոսը
ruben-vardanyan-arayik-harutyunyan-arcaxi-ghekavarner-prisoners
A A
Հասարակություն

Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները երկարաձգվել են։