A
A
Կալանավորվել է անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված ուսուցիչը
Աջակցիր «Ա1+»-ինՋոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցիչը, որը երեկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման էր ենթարկվել և ձերբակալվել, կալանավորվել է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ երեկ կեսօրին ուժային կառույցի աշխատակիցները դասի ժամանակ ներխուժել էին և աշակերտների աչքի առաջ գետնին պառկեցրել ուսուցչին, ապա բերման ենթարկել։
Ավելի ուշ ՔԿ խոսնակը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անառակաբարո արարք կատարելու հոդվածով։