Մաքսատան աշխատողների հետ վիճվում ենք, սպասելուց՝ հոգնում․ բեռնատարի վարորդ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան-Վրաստան սահմանի Սադախլո բնակավայրից հարյուրավոր բեռնատարների վարորդներ ահազանգում են,որ օրերով սպասում են Հայաստան մուտքի իրենց հերթին:Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշեն- Պտղավան հատվածում էլ մի քանի տասնյակ բեռնատարներ հերթի մեջ են: Ըստ վարորդների՝ Բագրատաշենի անցակետի աշխատակիցները դանդաղ են աշխատում, ինչն էլ նման հերթերի գոյացման պատճառ է դառնում։
«Մեր բյուջեի վրա էլա ազդում,եթե ես ամսվա մեջ երկու ռես քշեմ շատ հարկ եմ տալու,քիչ եմ քշում, քիչ եմ հարկ տալիս:Արդեն 10-րդ ամսում ենք,ես յոթերորդ ռեսն եմ քշում»,-ասում է բեռնատարի վարորդ Սեւակ Հովհաննիսյանը :
Հազարավոր կիլոմետրեր կտրել-անցնելով՝ վարորդները սահմանում ստիպված են լինում ժամերով, երբեմն նաեւ օրերով սպասել: Խցանումները հատկապես մեծանում են հանգստի սեզոնի և գյուղմթերքով բեռնված բեռնատարների մեծ հոսքի շրջանում:Ամեն դեպքում բեռնատարների վարորդները պնդում են, որ հերթերում երկար կանգնելու պատճառն այն է,որ հայկական կողմում արդեն գրեթե բոլոր բեռնատարներն են անցնում ռենտգեն սարքով, որը մեկն է:
Անկյուն+3 Ալավերդի