Բագրատաշենում վիճակը կատաստրոֆիկ է . ահազանգ գյուղացիներից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հյուսիում արքայանարինջի հարյուրավոր տոննա բերքից գյուղացիները զրկվել են:Բագրատաշենի 450 հետկար պտղատու այգիներում բերքահավաք այս տարի չեն արել,համատարած պտուղը փտել -թափվել է՝ գյուղացուն թողնելով առանց եկամտի:
« Տեսեք համ ինքնա պտուղը մեջից սեւանում, այ սենց պոչի մասը հիվանդանումա, փափկում ու ինքը թափումա ,դաժե չես կարում այգու կողքով անցնես ,արաղի հոտը խեղդումա »,-ասում է Անդրանիկ Ջուլյանը:
Բագրատաշենի արքայանարինջի այգիները վարակված են ու կործանման եզրին,- վստահ է մոտ 60 տարվա գյուղատնտես Գաբրիելյանը: Ըստ գյուղատնտեսի՝ հիվանդությունը ներթափանցել է հարեւան Վրաստանից եւ կոչվում է արեւելյան խուրմայի սեւ բծավորություն: Հիվանդությունը նկատվել է նախորդ տարի,այս տարի այն մասսայական է, վտանգել է ամբողջ տարածաշրջանը:
« Էս տարի սունկն ավելի արգեսիվա,բույսնա վարակվում ,վարակվելով գնումա ինչ-որ արագ հասունացման պրոցես, ոնց որ վերա ածվում մածուցիկ մասսայի ու պտղաթափ, երկրորդ տարինա ես էս հիվանդությանը հետեւում եմ ու տեսնում եմ, որ ավելի կատաստոֆիկ վիճկա,ընդ որում մասսայաբար արդեն հասելա Շնող,սա կատաստրոոֆայա, մարդիկ ֆինանս են ներդնում , քրտինք են թափում, մի քանի տոննա բերքիցա կախված,սա էս հարցը կառավարություն պետքա բարձրացվի » ,-ասում է Արմո Գաբրելյանը:
Անկյուն+3 Ալավերդի