Բացել լրահոսը Փակել լրահոսը
տեղահանում Արցախ
A A
Պաշտոնական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվել է տրանսպորտային միջոցների պարզեցված և արտոնյալ ընթացակարգ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվել է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգ

 

Գործադիրը սահմանել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ: Որոշման ընդունումը  պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի տիրապետողներ կամ օգտագործողներ, հանրապետությունում դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ: Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել պետական իրավաչափ մոտեցմամբ, սոցիալական արդարության հիման վրա, պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ-ից բռնի տեղահանված, այդ տրանսպորտային միջոցները իրավաչափորեն փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա: Միաժամանակ,  նախատեսվում է որոշմամբ սահմանված ժամկետում նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ  շահառու հանդիսացող անձանց անվամբ ՀՀ-ում սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում շահառուներից չպահանջել փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։