Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I6692
A A
Պաշտոնական

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների  ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների  ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

 Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել քաղաքացիական անհայտ կորածների  ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:

Ըստ այդմ՝ անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ: Սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին: