Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I6855
A A
Պաշտոնական

Կառավարությունն այս տարի պետբյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել  մարզերին` սուբվենցիոն ծրագրերի համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի  1 մլրդ 391 մլն դրամ՝ 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորելու համար։ Ինչպես նշել է  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերն իրականացվում են 18 համայնքներում: «Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կլինի, որ Կառավարությունը բյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ է հատկացրել  մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար», -ասել է Գնել Սանոսյանը: 

Գումարը հատկացվել է հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզ՝ Ապարան համայնքի Արագած բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում՝ կատարված է աշխատանքների 50 %-ը, Արևուտ համայնքի Դդմասար բնակավայրում ՕԿՋ-ի և սնող ջրատարի վերանորոգում՝ կատարված է աշխատանքների 75 %:    Արարատի մարզ՝ Վեդի համայնքի Գոռավան, Այգավան, Վանաշեն, Նոր Ուղի և Փոքր Վեդի բնակավայրերի փողոցների գազիֆիկացում՝ կատարված է աշխատանքների 85 %-ը, Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի լուսավորության համակարգի կառուցում՝ կատարված է աշխատանքների 85 %-ը, Արարատ համայնքի  Արարատ գյուղական  բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ՝ կատարված է աշխատանքների 90 %-ը:  Արմավիրի մարզ՝  Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքային բնակավայրի Աբովյան փողոցի 1/2 հասցեով մանկապարտեզի բակի բարեկարգում, Առատաշեն գյուղական բնակավայրի Ա.Այվազյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի բարեկարգում՝ աշխատանքներն ավարտված են, Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի  փողոցների  ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են, Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցում՝ կատարված է աշխատանքների 85 %-ը, Արմավիր համայնքի Արմավիր քաղաքային բնակավայրի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգում և կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի կառուցում՝ աշխատանքներն ավարտված են: Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրի կառուցման և «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքներ՝ աշխատանքներն ավարտված են, Մարտունի համայնքի Մարտունի քաղաքային բնակավայրի Շահումյան փողոցի և Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան, 12-րդ և 3-րդ փողոցների ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են, Գավառ համայնքի Գավառ քաղաքային բնակավայրում և Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն գյուղական բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի կառուցում և առկա համակարգի արդիականացում՝ կատարված է աշխատանքների 95 %-ը:  Կոտայքի մարզ՝ Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում՝ աշխատանքներն ավարտված են, Ծաղկաձոր համայնքի կարիքների համար գրեյդեր մեքենայի ձեռքբերում՝ աշխատանքներն ավարտված են:  Շիրակի մարզ՝ Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում՝ աշխատանքներն ավարտված են:  Սյունիքի մարզ՝ Կապան համայնքի Կապան բնակավայրի Ավետիսյան փողոցի N 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Պապյան փողոցի N 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24 և 26 շենքերի բակերի ասֆալտապատում՝ կատարված է 95 %-ը: Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր համայնքի  Եղեգնաձոր բնակավայրի Օրբելի փող, Արսենյան նրբ․ և Գագարին փողոցների լուսավորության ցանցի կառուցում՝ աշխատանքներն ավարտված են, Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են, Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում ոռոգման ցանցի 400 գծմ հատվածի կառուցում՝ աշխատանքներն ավարտված են:  Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ ընկած ճանապարհահատվածի ասֆալտապատում՝ աշխատանքներն ավարտված են: