Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կապանը՝ համեղ խոհանոցի կենտրոն. մեկնարկեց GastroCamp Կապան նախագիծը (տեսանյութ)

Ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի ու համեղ խոհանոցի կենտրոն՝ ընդունելով բազմաթիվ հյուրերի Հայաստանից ու արտերկրից։

Մեկնարկում է GastroCamp Կապան նախագիծը, որը կներգրավի ռեստորանային, հյուրանոցային գինու եւ սննդի արտադրության ոլորտի մասնագետների։

GastroCamp Կապան նախագծին աջակցում է Կապանի համայնքապետարանը։ Համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադեւոսյանը վստահ է՝ նման նախագծերը նպաստում են Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

Նախագծի համահիմնադիր Արայիկ Ամզայանը եւս վստահ է՝ Կապանը շատ մեծ պոտենցիալ ունի։

Նախագծի մեկնարկի կապակցությամբ բացվեց նաեւ Արի Կապան ցուցահանդեսը։ GastroCamp-ի շրջանակում միջոցառումները կշարունակվեն մինչեւ 2025 թվականի մայիս։