Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմը մեծ էկրաններին է (լուսանկարներ)

Երեխաները հավաքվում են մեկ գաղափարի շուրջ՝ օգնել իրենց ընկերոջը դուրս գալ դժվարին իրավիճակից․․․
 
Երեկվանից մեծ էկրաններին է «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմը։ 
 
Դեռ 2019-ին ստեղծվեց «Դեպի ճամբար» սերիալը։ Տեսնելով, որ սերիալը սիրվել է թե մեծերի, թե փոքրերի կողմից, ստեղծագործական թիմը որոշեց նկարահանել գեղարվեստական ֆիլմ:  
 
«Կինոմոսկվա»-ում  հոկտեմբերի 3-ին կայացավ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան եւ կարմիր գորգի արարողությունը: 
 
«Ֆիլմը սերիալից կտրել ենք, մեզ համար կարևոր էր, որ մարդկանց մոտ նայելիս հարցեր չառաջանան, իրենք տեսնեն 0-ից նոր ֆիլմ»,- ասում է ֆիլմի պրոդյուսեր, դերասան Գրիգոր Դանիելյանը:
 
Նրա խոսքով՝ ֆիլմ նկարելու որոշումն արագ է կայացվել․
 
«Երկար-բարակ չենք մտածել, բոլորս միանգամից հավատացել ենք գաղափարին ու անցել գործի»,- նշեց Գրիգոր Դանիելյանը:  
 
Ինչ վերաբերում է «Դեպի ճամբար» սերիալի հնարավոր շարունակությանը՝ Գրիգոր Դանիելյանը նշեց.
 
«Սերիալը կշարունակվի, թե ոչ, դա այլ հարց է, բայց եթե մենք անցել ենք գեղարվեստական ֆիլմի դաշտ, կարծում եմ՝ երբ ճամբարի վերաբերյալ ցանկություն ունենանք նոր նախագիծ նկարահանելու, այն, թերեւս, կրկին կլինի գեղարվեստական ֆիլմի ձեւաչափով»: