Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱրաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․
«Հակակոռուպցիոն դատարանը դադարեցրեց իմ պաշտպանյալ, առանձնապես ծանր հանցանքում (փողերի լվացում) մեղադրվող Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Այս գործով դեռևս նախաքննության փուլում անցել էր պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, իսկ դրա հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ առարկություն չէր ներկայացվել։ Նույնիսկ այն պայմաններում, երբ քննիչը հատուկ ճշտման նպատակով հրավիրել ու հարցրել էր պարոն Շահինյանին, թե արդյո՞ք համաձայն է, որ քրեական հետապնդումը դադարեցվի՝ վերջինս որևէ դիրքորոշում չէր հայտնել, ինչն էլ նշանակում էր, որ առկա չէ առարկությունը, հետևաբար հենց այդ պահից սկսած քրեական հետապնդումը չէր կարող շարունակվել։