Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին
Աջակցիր «Ա1+»-ինԵրրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտման հիմքով, հաղորդում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) խոսնակ Մերի Գևորգյանը։
ԲԴԽ-ն այսպիսով բավարարել է Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը քննում էր նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով Միսակյանի թույլ տված հնարավոր խախտումների մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Արդարադատության նախարարությունը պնդել էր, թե դատավոր Միսակյանը ձգձգել է իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար մեղադրվող Վազգեն Մանուկյանի դատավարությունը։
Միսակյանը 2021-ից իր սեղանին գտնվող գործը քննել ու Մանուկյանին այս հւոնիսին մեղավոր է ճանաչել, և որպես պատիժ նշանակել 400 հազար դրամ տուգանք։