Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ավտոմեքենաների փոխհատուցո՞ւմ․ չկան գումարները (տեսանյութ)

Լոռու եւ Տավուշի մարզերում ջրհեղեղի հետեւանքով վնասված 193 տրանսպորտային միջոց է հաշվառվել:ՆԳՆ-ն ձեռք է բերել փորձագիտական ծառայություն՝ ԱՊՊԱ ոլորտում տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների հատուցումը որակավորված փորձագետների կողմից գնահատելու նպատակով:

Ալավերդու Թումանյան թաղամասում ջրհեղեղի գիշերը տուժել են  ավտոտնակներում ու բակերում կայանված գրեթե բոլոր մեքենաները:Պարոն Մանվելի երկու մեքենաները շահագործման համար այլեւս պիտանի չեն եղել, վաճառել է  որպես պահեստամաս:

« Երեսուն սանտի էր մնում, որ պատալոգը ծածկի գարաժի, ծնգներիցս հետ ցեխ, մաս- մաս ,բա ինչ անեի նրան,նրան ոչ մի բան էլ չէիր կարա անես »,-ասում է Մանվել Դանիելյանը:

Դեռ օգոստոսին կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և գումար հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացի ապահովման համար։

Լոռու մարզպետի աշխատակազմին շուրջ 91 միլիոն  դրամ հատկացնել ՝ 161 տրանսպորտային միջոցի փոխհատուցման համար: Այս մասին տուժած բնակիչները լսել են,բայց գումար չեն ստացել: