Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գեներալ Մանվելն է ասել, եթե այդ կորցրած դիրքերը ետ չբերենք, հաջորդ պատերազմին այստեղով են գրավելու․ Է․Մարուքյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը պետք է Ռուսաստանից ու Ադրբեջանից պահանջի, որ կատարեն նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը՝ 150 հազար հայերին վերադարձրեք Ղարաբաղ, Լաչինի միջանցքը բացեք՝ որպես միջանցք։ Գորիս-Կապան ճանապարհն էլ բացեք՝ որպես միջանցք, և ես կկատարեմ 9-րդ կետը, ոնց գրված է։ Դա չանելը հանգեցնելու է նոր էսկալացիաների։ Ադրբեջանն իր ինքնիշխանությունից զիջել է, թե Լաչինի միջանցքը ես չեմ վերահսկում՝ գնացեք-եկեք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Վերջինս գտնում է, որ Հայաստանն է մերժել ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր պլանները, և ոչ իրական է համարում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին փոխանցել 5 շրջանները, բայց նրանք ավելին են ուզում։ «Դա սերժական քարոզչություն է, դա հեքիաթ է՝ Հայաստանը մերժել է բոլոր խաղաղության պլանները»,- ասում է նա։

Է․Մարուքյանը նաև գտնում է, որ Ս․Սարգսյանը 2016թ․ չպետք է լսեր ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնք դեմ էին այդ 5 շրջաններն Ադրբեջանին փոխանցելու առաջարկին, և հակամարտության կարգավորման որոշում ընդուներ․ «ԼՂ տարբեր իշխանություններ խաղաղության գործընթացում ունեցել են բացառիկ ապակառուցողական դերակատարում։ Բայց պատասխանատուն դու ես, դու պետք է որոշում կայացնեիր։ Չի արել, որովհետև որոշում կայացնելը պոպուլյար չի եղել։ Ասելու էին՝ դավաճան ես»։

ԼՀԿ ղեկավարն անդրադարձավ նաև Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանն ու ասաց, թե նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այնտեղ են, որպեսզի մեկը մյուսին թույլ չտա, որ հաջողություն ունենան։ Այնտեղ են միմյանց խանգարելու համար։

 

Մանրամասները՝   տեսանյութում։