A
A
Պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին․ Հանրային հեռուստաընկերություն
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային հեռուստաընկերությունից հայտնում են․
«Քիչ առաջ` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։
Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։
Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։
Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին»։
Նշենք, որ հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Հանրային հեռուստաընկերություն։