Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան
A A
Տնտեսություն

Մենք մեծ ցատկ ենք կատարել հարկային ծառայության էապես նոր համակարգի կայացման բնագավառում․ Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական խոսքը ՀՀ հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ
 
Հարգելի՛ հարկային ծառայողներ,
Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ:
 
Երեսուներեքամյա տարեդարձի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել բոլորիս՝ վերջին տարիներին ստվերի դեմ պայքարում ունեցած հաջողությունների, միջազգային համագործակցության ամրապնդման, հարկային ծառայությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների կապակցությամբ։
 
Մեր ուղենիշներն ու առաջադրանքները չեն փոխվել.
✅հարկ վճարողներին բարձրակարգ ծառայությունների մատուցում,
✅ստվերի կրճատում, օրինապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմանների ապահովում,
✅կոռուպցիոն երևույթների դեմ պայքար, բարեվարքության համակարգի հետագա զարգացում։
 
Մենք մեծ ցատկ ենք կատարել հարկային ծառայության էապես նոր, առավել թվայնացված, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համակարգի կայացման բնագավառում։ Պետք է շարունակել այս աշխատանքը և հիշել, որ մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող ակնհայտ դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են, տեսանելի և քանի դեռ դրանք ստեղծող պայմանները չենք վերացրել։
 
Շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ ծառայություն։