Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կարեն Անդրեասյան
A A
Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու

Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Մերի Գևորգյանը գրել է.
 
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ հետևյալը․
 
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
 
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
 
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»։