Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Երևան
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու համար։
«2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին՝ «Թվայնացումը ժամանակակից իրականության մեջ՝ չորս ազատություններն ապահովելու հրամայական» թեմայով»,- ասված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ նիստի ընթացքում ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական հարցեր։
Հատուկ ուշադրություն կհատկացվի ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսա-սակագնային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Քննարկվելու է նաև մինչև 2030թ. կառավարությունների միջև արդյունաբերական համագործակցությունը։