Բիզնես ճամփորդությունների նոր հասցե՝ պաշտոնապես բացվել է Courtyard by Marriott Yerevan-ը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի կենտրոնում՝ Տերյան 5 հասցեում ինքատիպ ճարտարապետությամբ վեր խոյացող շենքը՝ Marriott International-ի կողմից կառավարվող Երևանի Courtyard by Marriott հյուրանոցն է, որի բացումը տեղի ունեցավ օրեր առաջ: Միջոցառմանը մասնակցել են եղել Marriott International-ի տարածաշրջանային (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) նախագահ Սաթյա Անանդը, Marriott International-ի փոխնախագահ Փանքաջ Բիրլաը, Marriott International-ի մարքեթինգի և վաճառքի գրասենյակի ղեկավար Նիլ Ջոնսը, դեսպաններ, բարձրաստիճան պատվիրակությունների միջազգային բիզնես համայնքից:
«Մենք ոգևորված ենք ներկայացնելու Courtyard by Marriott-ը Հայաստանում՝ Courtyard by Marriott Yerevan հյուրանոցի բացմամբ: Երևան քաղաքը իր եռանդով իդեալական է հյուրանոցի համար, ինչը թույլ է տալիս մեզ գրավել ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակներով Երևան ժամանած ճանապարհորդներին: Քորթյարդ բայ Մարիոթով մեծ Մարիոթ ընտանիքը համալրվեց ևս մեկ գեղեցիկ հյուրանոցով` դառնալով մեր չորրորդ բրենդը Հայաստանում: Շնորհակալություն մեր հոգատար թիմին, հյուրընկալ մարդկանց և Մարիոթ ցանցի լավագույն չափորոշիչները պահպանող մեր աշխատակզմին»,-նշել է Marriott International-ի տարածաշրջանային նախագահ Սաթյա Անանդը:
Courtyard by Marriott Yerevan հյուրանոցն ունի 172 համար, մինչև 180 տեղանոց կոնֆերանս սրահ, գործում է սպա և մարզասրահ, Go & Sip After-Work կոկտեյլ բարը, co-working տարածքը, ինչպես նաև GIA ռեստորանը:
«Մեզ համար Courtyard by Marriott Yerevan-ը պարզապես հյուրանոց չէ: Մենք ձգտում ենք բարելավել Courtyard-ի սպասարկման որակը՝ այն վերածելով ապրելակերպի ինքատիպ կենտրոնի, աշխատանքի, ճանապարհորդության և հարմարավետ կեցավայրի: Այս նախագծով մենք հույս ունենք մեր համեստ ներդրումն ունենալ Marriott ընտանիքի զարգացման գործում: Հպարտ ենք, որ Marriott International-ի մի մասն ենք, ապրանքանիշ, որը խորհրդանշում է գերազանցություն հյուրընկալության ոլորտում ամբողջ աշխարհում»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:
Courtyard by Marriott-ը հյուրանոցային ապրանքանիշն է այն ճանապարհորդների համար, ովքեր ոգեշնչված են մեծ բարձունքներ նվաճելու ցանկությամբ: Ունենալով ավելի քան 1300 հյուրանոց 60 երկրներում՝ Courtyard-ը ամեն ինչ անում է իր հյուրերին աջակցելու և նրանց կարիքները հոգալու համար ամենուր և անկախ նրանց ուղևորության նպատակից: Համարների ձևավորումը նախատեսված է հանգստանալու և վերալիցքավորվելու լավագույն փորձառության համար։ Համարները հագեցած են փափուկ անկողնային պարագաներով և հարմարավետ աշխատանքային տարածքներով: Courtyard-ը հպարտ է մաս կազմել Marriott Bonvoy®-ին՝ Marriott International-ի համաշխարհային ճանապարհորդական ծրագրին: