Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարարին (տեսանյութ)

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։
 
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
 
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։