Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հարիս
A A
Քաղաքականություն

ԼՂ հայերի անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար. փոխնախագահ Հարիս

Ամերիկայի Ձայն

Փոխնախագահ Քամալա Հարիսը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ համայնքին Հայաստանի Անկախության տարեդարձի առիթով

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ համայնքին Հայաստանի Անկախության 33-րդ տարեդարձի կապացությամբ:

Ամերիկահայ համայնքին հասցեագրված ուղերձում փոխնախագահ Հարիսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ամերիկահայ համայնքին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, որն, ըստ նրա, նշվում է այն օրը, «երբ հայ ժողովուրդը քվեարկեց Խորհրդային Միությունից անջատվելու օգտին՝ ազատ, անկախ ազգ դառնալու համար»:

Բացի այդ, իր ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Այս կարևոր օրը նշելուն զուգահեռ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և ուղարկվեցին մահվան: Դա մի ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», - ընդգծել է փոխնախագահը:

«Ես շարունակում եմ հանձնառու լինել Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից:

Ես կշարունակեմ աջակցել Հայաստանի՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին:

Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս պայքարել հանուն ազատության և արդարության: Հավատարիմ եմ մնում մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, որոնք ի ցույց են դնում մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- ասված է փոխնախագահ Քամալա Հարիսի ուղերձում՝ հասցեագրված ամերիկահայ համայնքին Հայաստանի Անկախության տարեդարձի կապակցությամբ: