A
A
Ամեն րոպե ասում եմ՝ նաչալնի՛կ, կարա՞մ գնամ երեխուս բերեմ. Այրում կայարանում կամուրջ են ուզում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյրում կայարանի բնակիչների աչքը ջուր է կտրել:Չորս ամիս է՝ ջրհեղեղից քշված հետիոտնային կամուրջը վերականգնող շինարարների են սպասում, այդպես էլ չկան ու չկան: Գուցե հարցն այդքան էլ կարևոր չէ՞, սակայն բնակիչները հակադարձում են, գրում է Անկյուն+3-ը։
Բնակիչներին խոստացել են մինչեւ սեպտեմբերի 15-ը ավարտել հետիոտնային կամրջի կառուցումը,շինանյութի մի մասը տեղափոխված է,գործը՝ սկսված չէ: Ուսուցիչներին ու աշակերտներին Այրում կայարանից քաղաք տեղափոխող միկրոավտոբոսի երթուղու ժամերը արտադպրոցական պարպմունքների հետ չեն համապատասխանում,ծնողները ստիպված են օգտվել տաքսի ծառայություններից;