A
A
Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությանը
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններին և տարածաշրջանային զարգացումներին: