Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիեւ
A A
Քաղաքականություն

Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, նորընտիր մեջլիսում պնդում է Ալիևը

Ազատություն ռ/կ

Ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում, հայտարարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե այդպիսի մտքերով ու երազանքներով են ապրում նաև գործող իշխանությունները։

Միլի մեջլիսի 7-րդ գումարման առաջին նիստի առթիվ ելույթում Ալիևը Ադրբեջանի ռազմական հզորացման մեծացման անհրաժեշտությունից է խոսել՝ այն իրենց թիվ մեկը խնդիրը որակելով։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի «ռևանշիստական միտումներն» իրենց ստիպում են մշտապես ուշադրություն դարձնել այս ոլորտին․

«Թեև բառերով այլ բաներ են ասում, բայց իրենց գործերը, քաղաքականությունը լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Նրանք չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»:

Երևանի ռազմական գնումները պարբերաբար քննադատող Ադրբեջանի նախագահը բաց տեքստով ասել է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրենք զգալիորեն ավելացրել են իրենց ռազմական ներուժը, ապա հավելել՝ Հայաստանն ու Հայաստանի հետևում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանա՝ իրենց հետ շանտաժի ու վերջնագրերի լեզվով անհնար է խոսել։

«Բայց եթե մենք քիչ ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապա ապագայում կարող ենք խնդիրների առաջ կանգնել», - ասել է Ալիևը։

Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․