Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Բիզնեսը պարտքով են վերականգնել (տեսանյութ)

Սանահին կայարան թաղամասում ապրող Դավթյանները հեղեղից մեկ ամիս հետո են միայն կարողացել Դեբեդ գետի մի կողմից մյուս կողմն անցնել ու տեսնել, թե ինչ չափի վնասներ է հասցվել իրենց խանութին:

«Չէինք կարում, գանք տեսնենք ինչ ա եղել: Ինչն էլ, որ կարելի էր փրկել, հողի մեջ փչացել է»,-ասում է Անահիտ Պողոսյանը:

Անահիտ Պողոսյանի խոսքով՝ այստեղ ամեն ինչն էր տակնուվրա եղել, տիղմով պատվել: Խանութում եղած գրեթե ողջ գույքը վնասվել է, իսկ  ապրանքն ամբողջությամբ աղբն են թափել:

«Ընդեղ մեծ մսի սառնարան եմ ունեցել, մեջը՝ միս, պանիր, յուղ և այլն, մեծ էր շատ: Ամբողջը շրջել էր, խառնել իրար: Ոնց որ լցնես լվացքի մեքենայի մեջ ու պտտես»,-ասում է Անահիտ Պողոսյանը:

Գումար հայթայթելով ու  Ինչ-որ տեղ նաև պարտքով են կարողացել նորից վերականգնել խանութի աշխատանքը:

Մանրամասները՝ Անկյուն+3 ի տեսանյութում